ՌԴ Պետդումայի պատգամավոր, հայտնի մարզուհի Ալինա Կաբաևան անկեղծ հարցազրույցի ընթացքում պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, սիրելի տղամարդու և իր երեխաների մասին:
Նախկին մարմնամարզուհի և Պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաևան ապրիլի 12-ին դարձավ 31 տարեկան:
«Տարեդարձս, սովորաբար, նշում եմ հարազատներիս հետ, շատ նեղ շրջանակում: Այս տոնը ոչ թե ինձ համար է, այլ նրանց համար, ովքեր եկել են շնորհավորելու ինձ: Օրվա վերջում հոգնում ես զանգերից, բայց դա հաճելի հոգնածություն է»,- ասում է Կաբաևան:
Ալինա Կաբաևան մեկնաբանել է ասեկոսեները իր և Վլադիմիր Պուտինի հետ կապված:
«Այդ լուրերը տարածվում են առաջին հերթին թերթերի և ամսագրերի վարկանիշը բարձրացնելու համար: Հավանաբար, որոշ ԶԼՄ-ներ ոչ մի այլ տարբերակ չեն կարողացել գտնել, որպեսզի ընթերցողների հոծ բանակ ձեռք բերեն: Ինչպես ցանկացած կնոջ` այնպես էլ ինձ, այս ամենը տհաճ է: Կարելի է ընդամենը ծիծաղել համացանցում հրապարակվող ծաղրանկարների, տեսանյութերի վրա, սակայն ոչ ավելին: Լուրերի դեմ անհնար է պայքարել, իսկ դրանք տարածողները մի օր կխաղավեն»,- նշել է Ալինան:
Ըստ Կաբաևայի` նրա կյանքում կա սիրելի տաղամարդ, բայց թե ով է նա, Ալինան դեռ չի բացահայտի:
Կաբաևան Ռուսաստանի ամենաազդեցիկ կին լինելու իր տիտղոսին և վարկանիշին առանձնապես լուրջ չի մոտենում:
«Այդ վարկանիշային աղյուսակներն իրականության հետ առաձնապես կապ չունեն: Երբ խախտվում են օրենքները կամ մարդու իրավունքները, ես` որպես պատգամավոր, պարտավոր եմ վերականգնվել արդարությունը: Այս ամենին ես հասնում եմ օրինական ճանապարհով, այս ամենի հիմքում է ընկած երևի իմ ազդեցիկ կին լինելու շահարկումը:
Բացի այդ, Կաբաևան նաև հերքել է այն լուրերը, որ Պետդումայում աշխատանքային ընդմիջման ժամերին զբաղվում է յոգայով հենց գրասենյակում:
«Ես չեմ սիրում յոգայով զբաղվել, ինձ համար դա շատ ձանձրալի է»:
Իր բավականին պատկառելի ֆինանսական դրության մասին Կաբաևան փորձել է պարզաբանել «բնական աճի» և զարգացման մեթոդով:
Իմ թիկունքում ես թողել եմ մեծ սպորտային կարիերա և մասնակցություններ գովազդներում և ֆիլմերում: Հետևաբար, իմ եկամուտը բավականին նորմալ է: Ես աղքատ մարդ չեմ, բայց այդ ամենին հասել եմ մեծ դժվարությամբ: