Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում վերջնականապես դադարեցվել են աղետի ենթարկված բրիտանական «Չիկի Ռաֆիկի» զբոսանավի անձնակազմի որոնումները՝ այն բանից հետո, երբ փրկարարները հայտնաբերել են, որ անձնակազմը չի օգտագործել փրկարար լաստանավակը:
Զբոսանավի շրջված կորպուսը հետազոտել են ԱՄՆ ռազմական նավաստիները, սակայն զբոսանավի անձնակազմի չորս անդամների հետքն անգամ չի եղել: Փրկարարական լաստանավակը եղել է իր տեղում:
«Չիկի Ռաֆիկի» զբոսանավը մայիսի 4-ին Անտիգուա կղզուց ուղղություն է վերցրել դեպի Մեծ Բրիտանիա: Մայիսի 17-ին անձնակազմը նավատիրոջը հաղորդել է, որ զբոսանավը ճաք է տվել, դրա համար էլ նրանք ծրագրել են կանգ առնել Ազորյան կղզիներում: Դրանից հետո կապն ընդհատվել է:
Շրջված զբոսանավը հաջորդ օրը հայտնաբերվել է օդից, Մասաչուսեթսի ափից մոտավորապես հազար ծովամղոն հեռավորությամբ: Մայիսի 20-ին որոնումները դադարեցվել են: Սակայն Մեծ Բրիտանիայում ավելի քան 200 հազար մարդ ստորագրել է ԱՄՆ ափամերձ պահպանությանն ուղղված օնլայն-հանրագիրը՝ խնդրելով վերսկսել անձնակազմի որոնողական աշխատանքները: Մայիսի 22-ին նավաբեկության վայր է ժամանել ԱՄՆ ՌԾՈՒ մի նավ: Այնուամենայնիվ, որոնումները դադարեցվել են վերջնականապես, փոխանցում է BBC-ն: