Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն Դնեպրպետրովսկում մասնակցել է նախագահական ընտրությունների քվեարկությանը: Այս մասին հայտնում է ria.ru-ն։

 

Տիմոշենկոն №121/166 ընտրատեղամաս է եկել ամուսնու՝ Ալեքսանդր Տիմոշենկոյի և աղջկա՝ Եվգենի Տիմոշենկոյի հետ:

 

«Ես խոստանում եմ անել ամեն ինչ, որպեսզի երկրում հանրաքվե անցկացվի ՆԱՏՕ-ին անդամագրվելու հարցով։ Իսկ այսօր ես քվեարկել եմ եվրոպական Ուկրաինայի համար»,- ասել է Տիմոշենկոն: