ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 27-ին' վաղ առավոտյան, աշխատանքային այցով եղել է ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամասի տարածքում, հետևել է զորամասի սպառազինությունների վերանորոգման արտադրամասում ընթացող աշխատանքներին, զրուցել է զորամասի անձնակազմի հետ, ծանոթացել առկա խնդիրներին: Նախարարին է ներկայացվել նաև զորամասում տարածքում ընթացող կապիտալ-շինարարական աշխատանքների ընթացքը:
Այցի ավարտին պաշտպանության նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ: