Ինչպես հայտնում է ria.ru-ն, Աբխազիայի ընդդիմությունը չի պատրաստվում հանրապետությունում կոալիցիոն կառավարություն ձևավորել: Այս մասին հայտնել է ընդդիմության առաջնորդ Ռաուլ Հաջիմբային:

 

«Մեզ պետք չեն պաշտոններ, խոսքն այսօր միայն նախագահի մասին է: Կգա ժամանակը, կավարտվեն մեր այս ընդհարումները, սահմանադրությամբ կնշանակվեն նախագահական ընտրություններ: Այդ ժամանակ էլ նա, ով կկանգնի պետության գլուխ, նա էլ կձևավորի կառավարություն»,- հայտնել է Հաջիմբան:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աբխազիայի ընդդիմությունն առաջին հերթին պահանջում է նախագահ Ալեքսանդր Անկվաբի հրաժարականը: