Աբխազիայի վարչապետ Լեոնիլ Լակերբայան հրաժարական է տվել. կառավարության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ֆինանսների նախարար Վլադիմիր Դելբան:

 

«Համատեղության կարգով Դելբան կպահպանի ֆինանսների նախարարի պաշտոնը: Հրամանագրին համապատասխան, որը կստորագրվի առաջիկա ժամերին, կառավարության մնացած նախարարները կշարունակեն կատարել պարտականությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Հիշեցնենք, որ ընդդիմության ճնշման ներքո հունիսի 1-ին հրաժարական է տվել Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը: Լակերբայան հայտարարում էր, թե չի պատրաստվում լքել իր պաշտոնը: