«Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Սմբատ Այվազյանի մարմինը Ֆրանսիայից Հայաստան կբերվի հունիսի 11-ին: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Երևանի նախկին քաղաքապետ և ներքին գործերի նախարար Սուրեն Աբրահամյանը և խոսելով Սմբատ Այվազյանի տեսակի մասին՝ նշեց, որ նման մարդու կերպարը էքստրեմալ պայմաններում ամենաճիշտն է դրսևորվում:
«Նրա հետ կապված բոլոր ընկալումները պայմանավորված են առաջին հերթին՝ մարտական գործողությունների, երկրապահի, պատերազմական իրավիճակի հետ: Վազգեն Սարգսյանը նրա մասին ասում էր՝ նա իմ զինակից ընկերն է: Ոչ մի հարաբերություն այդքան անարատ ու մաքուր չի լինում, որքան զենքի ընկերները, հատկապես՝ երբ բոլորը նպատակաուղղված է լինում երկրին ու ժողովրդին: Բացառիկ պարկեշտ անձնավորություն էր, նրա կուրծք ծեծելը ոչ մեկը չի տեսել, նրա աշխարհընկալման բոլոր կարևորագույն արժեքները՝ հայրենիք, ընտանիք, կին, երեխա, ընկեր, մայր, ծնող, բոլորը սկսվում էր պետությունով, վերջանում պետությունով: Նրա նման պետական մտածելակերպ ունեցող անձնավորություն նույնիսկ՝ պետական կառավարման համակարգում շատ քիչ է հանդիպում»,-ասաց նա:
Շարունակությունն` այստեղ: