Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ղրղզստանը պատրաստվում է Մաքսային միության լիիրավ անդամ դառնալ մինչև տարեվերջ: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջոոմարտ Օտորբաևը:
«Տվյալ փաստաթուղթը ենթադրում է Ղրղզստանի կողմից բոլոր նախապատրաստական միջոցառումների ավարտ, մինչ ընթացիկ տարվա վերջ: Մենք կփորձենք կատարել մեր բոլոր պարտականությունները «ճանապարհային քարտեզի» շրջանակներում»,- ասել է նա:
Ղրղզստանի վարչապետը նաև նշել է, որ, ի տարբերություն իր մի շարք քաղաքական հակառակորդների, ինքը պաշտպանում է Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի տնտեսական միություն երկրի մտնելու գաղափարը: