Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հանձնարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ չանցկացնելու արդյունքում խնայված գումարը հատկացնել երկրի արևելյան շրջաններում գտնվող զինվորականների կարիքներին: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Երկրորդ փուլի չանցկացման արդյունքում հաջողվել է խնայել մոտ 600 մլն գրիվնա, որը կհատկացվի Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողություններին մասնակցող զինվորների առաջնային կարիքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն ավելի վաղ հայտնել էր, որ մինչև շաբաթվա վերջ պետք է դադարեցվեն երկրի արևելյան շրջաններում իրականացվող հակաահաբեկչական գործողությունները: