Ուկրաինայի արեւելքում ուժային գործողության անցկացման ընթացքում դիարաններ են տեղափոխվել 210 մարդու, այդ թվում՝ 14 երեխայի մարմին: Այդ մասին հայտնել է հանրապետության առողջապահության նախարար Օլեգ Մուսին:
Նա նաեւ նշել Է, որ հունիսի 10-ին Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերում դիարաններ են բերվել 50 զոհվածների մարմիններ: Դրա հետ մեկտեղ նախարարը չի ճշտել, թե ինչ կորուստներ են կրել ուժայինները եւ աշխարհազորայինները եւ քանի զոհ կա խաղաղ բնակիչների շրջանում:
Լուգանսկի ու Դոնեցկի մարզերում ուժային գործողությունն սկսվել է ապրիլի կեսին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: