Հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը և նորվեգացի շախմատիստ Մագնուս Կառլսենը շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարեն Սոչիում:
Հունիսի 11-ին «Ինտերֆաքսին» հայտնել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:
«Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղն առաջին անգամ կանցկացվի Սոչիում նոյեմբերի 7-ից մինչեւ 28-ը: Մրցախաղի բյուջեն 3 մլն դոլար է»,- ասել է Իլյումժինովը:
Անցյալ տարի 22-ամյա Կառլսենը հաղթել է Անանդին եւ դարձել աշխարհի 16-րդ չեմպիոնը: