Երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի միջազգային օրը (World Day Against Child Labour) սահմանվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից և ամեն տարի նշվում է հունիսի 12-ին: Այս տարի օրվա կարգախոսն է` « Ընդլայնել սոցիալական պաշտպանությունը. պայքարել երեխաների շահագործման դեմ»: Օրը նշելու գաղափարը ծագել է Օսլոյում և Ամստերդամում անցկացվող կոնֆերանսի ժամանակ 1997 թվականին:

 

Միավորված ազգերի կազմակերպությունը արձանագրել է երեխաների իրավունքների խախտման 52 տեսակ, որոնցից է իշխանական ուժերի և զինյալ խմբավորումների կողմից անչափահասների զինվորագրումը, երեխաների նկատմամբ սեռական ոտնգձությունները, հոգեբանական և ֆիզիկական բռնությունները, աշխատանքային թրաֆիքինգը և այլն:

 

ՄԱԿ-ի տվյալների համաձայն' աշխարհում երեխաներն ամենաշատը շահագործվում են Չինաստանում ու Հնդկաստանում, իսկ անչափահասների զինվորագրման և ահաբեկչական գործողություններին ներգրավման գործում առաջատար երկրների ցուցակը գլխավորում են Աֆղանստանը, Իրաքը և Սիրիան: Միևնույն ժամանակ ՄԱԿ-ը սահմանում է, որ երեխաների գործունեությունը պիտի սահմանափակվի միայն կրթական և ընդհանուր զարգացվածության գործընթացներին նրանց մասնակցությամբ: Կազմակերպությունը նաև հորդորում է' կրթությունը երեխաներին, աշխատանքը' մեծահասակներին: Այն իր առջև նպատակ է դ րել մինչև 2016 թվականը վերացնել երեխաների աշխատանքի շահագործման ամենավատ ձևերը:

 

Վերջին տվյալների համաձայն' աշխարհում աշխատող երեխաների թիվը կազմում է 215 մլն, որոնցից 115-ը աշխատում են վտանգավոր պայմաններում: