Իտալիայում կայացվել է «օրենքով գողերի» խմբի դատավճիռը, որոնց թվում է նաև «Քութաիսիի կլանի» անդամներից մեկը' Մերաբ Ջանգվելաձեն, ով մեղադրվում է հանցավոր խմբավորում ստեղծելու և փողերի լվացման համար: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն։
Հեռախոսային բանակցությունների արդյունքում իրավապահները պարզել են, որ հենց նրանք են կազմակերպել «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (քրեական աշխարհում հայտնի որպես Դեդ Հասան) սպանությունը, որն իրականացվել էր Մոսկվայում' 2013 թվականի հունվարի 16-ին։
Հաղորդվում է նաև, որ Իտալիայում հաստատված հանցագործներին իրավապահները սկսել են հետևել 2012 թվականի սկզբից: Հեռախոսազրույցի ընթացքում Ջանգվելաձեն քննարկել է «օրենքով գող» Դեդ Հասանին սպանելու ծրագիրը: