Այսօր՝ հունվարի 13-ին, «Ազատության» հրապարակում համերգային ծրագրով կեզրափակվի ամանորյա տոնական միջոցառումների շարքը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 2013 թվականի հունվարի 3-ից Ազատության հրապարակում ընթանում էին նաև մանուկների համար կազմակերպված ուրախ համերգային ծրագրեր, որոնց մասնակցել են մանկական Եվրատեսիլ մրցույթի հայ մասնակիցները, երգի ու պարի մանկապատանեկան համույթներ, թատրոն-ստուդիաներ, ճանաչված խմբեր, ինչպես նաև մուլտֆիլմերի ու հեքիաթների հայտնի հերոսների հանդերձանքով դերասաններ:
Այդ օրերին եղել են նաև մանկական ներկայացումներ ու զվարճալի շոու ծրագրեր, իսկ «Կարապի լճի» բացօթյա սահադաշտում նաև ցուցադրական ելույթներ՝ պատանի գեղասահորդների մասնակցությամբ:
Նշենք նաև, որ «Ազատության» հրապարակում համերգային ծրագրով նշվել է նաև Սուրբ Ծննդյան տոնը: