Մամուլում հրապարակումներ են հայտնվել, թե հունիսի 18-ին Էջմիածնում արձանագրված կրակոցների փաստից հետո գեներալ Մանվել Գրիգորյանի կողմնակիցներն առևանգել են արարքը կատարածների հարազատներից մի կնոջ։ Այդ ստահոդ տեղեկություններին մեր միջնորդությամբ պատասխանելու ցանկություն են հայտնել ԵԿՄ Կոտայքի մարզային խորհրդի նախագահ Աբել Հարությունյանն ու Արթիկի տարածքային բաժանմունքի նախագահ Անան Ոսկանյանը։
Անան Ոսկանյան- Անասուն է այն մարդը, ով կարող է հավատալ, թե Զորավար Մանվել Գրիգորյանը կարող է կին, մայր, քույր առևանգել։ Գեներալը մայրապաշտ է։ Նա իր ընտանիքի անդամներին, թոռներին, երեխաներին, զարմիկներին, պատանի և երիտասարդ երկրապահներին դաստիարակում է այն ոգով, որ վերջիններս միշտ պատրաստ լինեն պաշտպանել մորը, քրոջը, հայ կնոջը։
Աբել Հարությունյան- Զորավար Մանվելն այն մարդն է, որ միշտ պատրաստ է եղել զոհվելու հայ մոր, հայ կնոջ համար՝ համարելով հայ կնոջը սրբություն: Նման հիմար հրապարակումների հեղինակները երեսուն արծաթով սատանային վաճառված տականքներ են: Գեներալ Մանվել Գրիգորյանն այն մարդն է, որ հաղթեց թուրքին, չթողեց թուրքը մտնի մեր երկիր, մեր օջախ, հենց այդ դիվական հրապարակումների հեղինակների տներ: Գեներալի առաջ խոնարհվելու, նրան շնորհակալություն հայտնելու փոխարեն՝ զրպարտում եք նրան: Ամոթ ձեզ և ձեր նենգ պատվիրատուներին, որոնց մայրերի, կանանց և դուստրերի պատիվը, անհրաժեշտության դեպքում, դարձյալ մենք ենք պաշտպանելու՝ Զորավարի հրամանատարությամբ։