Աշխարի առաջնության խմբային փուլի G խմբում Գերմանիայի ազգային ընտրանին ոչ ոքի' 2:2 ավարտեց հանդիպումը Գանայի հավաքականի հետ:

Հանդիպման բոլոր գոլերը հեղինակվեցին երկրորդ խաղակեսում:

51-րդ րոպեին Մարիո Գյոտցեն բացեց խաղի հաշիվը, 4 րոպե անց Անդրե Այուն հաշիվը հավասարեցրեց: 63-րդ րոպեին Գանայի ընտրանուն հաջողվեց նաև հաշվի մեջ առաջ անցնել, այս անգամ գոլ հեղինակեց Ասամոա Գյանը: Գերմանացիներին պարտությունից փրկեց 71-րդ րոպեին Միրոսլավ Կլոզեի հեղինակած գոլը:

Տեսանյութը և լուսանկարները՝ այստեղ