Աշխարհի առաջնության խմբային փուլի H խմբի Հարավային Կորեա-Ալժիր հանդիպումը գոլառատ ստացվեց:

Պայքարն ավարտվեց Ալժիրի հաղթանակով' 4:2 հաշվով:

Հանդիպման 26-րդ րոպեին Սլիմանին բացեց խաղի հաշիվը, երկու րոպե անց Հալիշը կրկնապատկեց Ալժիրի գոլային առավելությունը, 38-րդ րոպեին Ջաբուն երրորդ գնդակն ուղարկեց կորեացիների դարպասը, իսկ չորրորդ գոլի հեղինակը դարձավ Բրահիմին (62):

Հարավային Կորեայի հավաքականի հաջողվեց երկու գոլ հեղինակել, սակայն պարտությունից խուսափել չստացվեց:

Կորեացիների կազմում աչքի ընկան Մին Սոն (50) և Կու Չա Չոլ (72):

Տեսանյութը և լուսանկարները՝ այստեղ