Ֆրանսիական BNP Paribas բանկն ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը կվճարի 8-9 միլիարդ դոլար դոլարի տուգանք՝ մի շարք երկրների դեմ սահմանված պատժամիջոցների ռեժիմը չպահպանելու համար: Այս մասին հայտնում է Wall Street Journal պարբերականը:

 

«Բանկի ներկայացուցիչներն ընդունել են իրենց մեղավորությունը, որ խախտել են «Միջազգային տնտեսական արտակարգ լիազորությունների մասին ակտը»: Բանկին ժամանակավորապես կարգելվի վճարումներ իրականացնել դոլարով, ինչպես նաև աշխատանքից կհեռացվի մոտ 30 աշխատակից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ, ԱՄՆ-ի իշխանությունները ֆրանսիական BNP Paribas բանկին Կուբայի, Սուդանի ու Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմը խախտելուց հետո սպառնացել էր: