Աշխարհի առաջնության խմբային փուլի G խմբում ավարտվեց Հոլանդիա-Չիլի հանդիպումը: Հոլանդացիները 2:0 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ:

Հանդիպման 77-րդ րոպեին գոլ հեղինակեց Լերոյ Ֆերը, իսկ խաղավարտին հոլանդացիների գոլային առավելությունը կրկնապատկեց Դեպայը:

Արդյունքում՝ հոլանդացիները 9 միավորով առաջին տեղը զբաղեցրին G խմբում: Չիլիի ընտրանին խմբային փուլը ավարտեց երկրորդ հորիզոնականում:

Այս երկու հավաքականներն էլ կշարունակեն իրենց ելույթները Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունում:

Տեսանյութը և լուսանկարները՝ այստեղ