ՌԴ Դաշնության խորհուրդը հունիսի 25-ի նիստում քվեարկել Է այն համաձայնությունը չեղյալ Է հայտարարելու օգտին, որը Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը տվել Էր Ուկրաինայի տարածքում ՌԴ-ի զինված ուժերն օգտագործելուն: Այդպիսով, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սենատորները պաշտպանել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան որոշումը:

 

Պուտինը նախօրյակին խնդրել Էր Դաշնության խորհրդին՝ չեղյալ հայտարարել Ուկրաինայում ռուսական բանակն օգտագործելու հնարավորության վերաբերյալ 2014 թվականի մարտի 1-ի որոշումը:

 

Պարզաբանելով իր որոշումը՝ Պուտինը հայտարարել Է, թե ինքը շահագրգռված Է Ուկրաինայում խաղաղ երկխոսություն սկսելու համար պայմանների ստեղծմամբ: «Մենք՝ Ռուսաստանը եւ ես, որպես ռուսական պետության ղեկավար, ցանկանում ենք պայմաններ ստեղծել այդ խաղաղ գործընթացի համար: Դրանով Է պայմանավորված այն, որ ես դիմեցի Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատին՝ չեղյալ հայտարարելու Ուկրաինայում զինված ուժերի կիրառման իրավունքի որոշումը»,-ասել Է ՌԴ նախագահը հունիսի 24-ի երեկոյան Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: