ՌԴ Խաբարովսկի երկրամասում ընկած Ми-8 ուղղաթիռի անձակազմի բոլոր անդամները և ուղևորները ողջ են: Այդ մասին հայտնել է interfax-ը՝ վկայակոչելով ուղղաթիռի հրամանատարին:

 

«Կապ է հաստատել «Аэровир» ավիաընկերության Ми-8 ուղղաթիռի հրամանատարը: Նա հայտնել է, որ անձնակազմի բոլոր անդամները ողջ են, ստացել են որոշ վնասվածքներ, սակայն ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Հիշեցնենք, որ Խաբարովսկի երկրամասում երկուշաբթի Ми-8 ուղղաթիռ է ընկել է և այրվել. վթարի պատճառը դեռևս հայտնի չէ: