Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի արտգրծնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը ծրագրված է հունվարի 28-ին: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին:
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում Մամեդյարովը նշել է, որ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունվարի 28-ին Փարիզում: Հանդիպման ձևաչափը դեռևս հայտնի չէ, քանի որ համանախագահները հարցի շուրջ իրենց առաջարկները դեռ չեն ներկայացրել: