Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման շուրջ հույսերը, որոնք միջազգային հանրությունը կապում էր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, առայժմ չեն արդարանում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

 

«ՌԴ-ի և այլ երկրների մասնակցությամբ ուկրաինական կողմի հետ հանդիպումները որոշակի արդյունքների չեն բերում: Թվում էր՝ ուկրաինական ներքին ճգնաժամային սուր խնդիրների լուծման շուրջ ընդունելի խաղաղ որոշման որոշակի հույսեր կան, սակայն, ցավոք, առաջին հանդիպումները ցույց տվեցին, որ Ուկրաինայի հակամարտության կողմերը չեն կարող համաձայնության գալ»,- հայտարարել է Կարասինը:

 

Նա նաև անդրադարձել է Ղրիմի միավորման հարցին՝ ընդգծելով, որ ստեղծված պայմաններում Ռուսաստանը չէր կարող այլ կերպ վարվել: