Բրազիլիայի քաղաքների փողոցներում զանգվածային անկարգություններ են սկսվել ֆուտբոլի Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ առաջին հանդիպումից հետո, երբ Բրազիլիայի հավաքականը Բելու Հորիզոնտի քաղաքում իր ուժերը չափեց Գերմանիայի հավաքականի հետ և կրեց 1:7 հաշվով ջախջախիչ պարտություն: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Սոցցանցերում հայտնվել են հանդիպումից հետո Բրազիլիայի դրոշն այրող մարդկանց լուսանկարները: Սան Պաուլու քաղաքում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ: Տուժածների մասին տեղեկություններ չկան:

 

Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել՝ մարդկանց ցրելու համար: Գերմանացիների 5-րդ գոլից հետո հարյուրավոր մարդիկ սկսել են լքել լողափը և դուրս գալ փողոցներ, ինչը հանգեցրել է մեծ հրմշտոցի ու առաջացրել է խուճապ: