Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Դենիզլի կատարած այցի ընթացքում նրան ուղեկցող կառավարական ավտոշարասյան մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, շթայական վթարի արդյունքում ավտոշարասյան 6 ավտոմեքենաներ, որոնք Էրդողանին ուղեկցում են երկրի տարածաշրջաններով նախընտրական շրջագայության շրջանակում, վնասվել են:

 

Վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքնաթիռով Դենիզլի ժամանած Էրդողանն օդանավակայանից ուղեւորվում էր քաղաքի կենտրոն: Խաչմերուկը հատելու ժամանակ նրան ուղեկցող պահապանների ավտոմեքենաները ՃՏՊ-ի են ենթարկվել, ինչի արդյունքում մի քանի մարդ վնասվածքներ է ստացել:

 

Մնացած ուղեւորները շարունակել են ճանապարհը' փոխադրվելով այլ ավտոմեքենաներ: