Իսրայելական ավիացիան այսօր առավոտյան Գազայի հատվածում ոչնչացրել է տեղի խոշորագույն խմբավորումներից մեկի՝ «Իսլամական ջիհադի» երեք զինյալի, ինչի արդյունքում զոհված պաղեստինցիների թիվն աճել է մինչև 75-ի: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Միջադեպի արդյունքում կա ավելի քան 530 վիրավոր: Ըստ Իսրայելի տվյալների՝ «Իսլամական ջիհադի» տրամադրության տակ կա 5500 ռեակտիվ արկ, որոնցից մոտ 100-ի հեռահարությունը կազմում է 80 կիլոմետր:

 

Իսրայելում արդեն իսկ մեկնարկել է 40.000 պահեստազորի զորահավաքը: