Թուրքիայում 15-24 տարեկան բնակչության շրջանում գործազրկությունը կազմում է մոտ 20 տոկոս: Այդ կատեգորիայի անձանց շրջանում համալսարան շրջանավարտների թվում երեքից մեկը, իսկ վարժարանների շրջնավարտների թվում հինգից մեկը գործազուրկ է, այն դեպքում, երբ պաշտոնական տվյալներով' Թուքիայի բնակչության 41,1 տոկոսը երեխաներն ու երիտասարդներն են:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը' հղում կատարելով երկրի պետվիճկոմին: Նշվում է, որ Թուրքիայում 2013 թվականին գործազրկության ընդհանուր մակարդակը կազմել է 9,7 տոկոս: Գործազուրկ համալսարանավարտների 23,4 տոկոսը տղամարդիկ, 34,4 տոկոսը կանայք են: