Այսօր հայտնի կդառնա Բրազիլիայում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոնի անունը:

Եզրափակիչ դիմակայությունում «Մարականա» մարզադաշտում միմյանց հետ կմրցեն Գերմանիայի և Արգենտինայի հավաքականները:

Հեղինակավոր William Hill բուքմեյկերական կենտրոնը հանդիպման ֆավորիտ է համարում գերմանացիներին. վերջիններիս հաղթանակի հավանականությունն ունի 2.25 գործակիցը, արգենտինացիների հաղթանակը գնահատվում է 3.60 գործակցով, ոչ ոքին՝ 3.10:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: