Հորդանանի անվտանգության աղբյուրները հաստատել են, որ Ամմանի հյուսիսում սպանվել է Սիրիայի ազատ բանակի ղեկավարներից Մահեր Ռիհալը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այժմ աշխատանքներ են տարվում՝ պարզելու կատարվածի հանգամանքները: Փաստեր չկան, որ սպանությունը կատարվել է քաղաքական նկատառումներով: Մյուս կողմից' Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան դատապարտել է սպանությունը՝ ավելացնելով, որ հանցագործության պատասխանատուն Ասադի համակարգն է: Կոալիցիան կոչ է արել Հորդանանի կառավարությանը բացահայտել իրականությունը և հնարավորինս արագ պատժել մեղավորներին:
Հորդանանյան աղբյուրների համաձայն, Սիրիայի ազատ բանակի ղեկավարը մոտ մեկ շաբաթ գտնվում էր Հորդանանում: