Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը Ruhrnachrichten-ին տված հարցազրույցում անդրադարձել է թիմի ֆուտբոլիստներին և նրանցից սպասվող ակնկալիքներին:

Անդրադառնալով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ Ցորկը նշել է.

«Նրա խաղի որոշակի անկայունությունն սպասելի էր ինձ: Ուկրաինայի առաջնությունում «Շախտյորի» կազմում խաղերին Մխիթարյանը ակնհայտ է, որ շատ խաղեր է ունեցել, երբ անհրաժեշտ չի եղել ամբողջ ուժերը ներդնել: Բունդեսլիգայում ամեն ինչ այլ է: Համոզված ենք, որ այն մեծ ներուժը, որը նա ցուցադրել է շատ խաղերում, նա կարող է նաև ավելի կայուն կերպով ցուցադրել»,- նշել է Ցորկը: