Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանում անասունների մեջ անհայտ ծագման հիվանդություն է տարածվել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, ադրբեջանական ANS PRESS-ը հայտնում է, որ իրավիճակն այն աստիճանի է սրվել, որ հիվանդության ավելի զանգվածային բնույթ ստանալը կանխելու նպատակով ժամանակավորապես փակվել է շրջանի անասնաշուկան:

 

Ամենացավալի վիճակը ստեղծվել է Ջալիլաբադի Ալար գյուղում: Գյուղի բնակիչների խոսքով' անասունների մոտ հիվանդությունը սկսվում է բարձր ջերմությամբ, հետո դրանց եղունգներն սկսում են թափվել, այնուհետեւ մարմնի տարբեր մասերում ուռուցքներ են ի հայտ գալիս, որոնք սկսում են քայքայել մարմինը:

 

Նշվում է, որ գյուղում մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ կան վարակված այդ հիվանդությամբ: Նրանց զգալի մասն արդեն սատկել է: Սատկած անասունների մարմինները անասնաբույժների ցուցումով այրել են: Անասնաբույժները դեռեւս չեն կարողանում պարզել հիվանդության տեսակը: