Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին կայացած նիստում որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի թանկացման մասին: Այն, նախատեսվածի համաձայն, օգոստոսի 1-ից կդառնա 41 դրամ:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ մարզի վրա էլեկտրաէներգիայի թանկացումը ևս բացասական ազդեցություն կունենա:

 

«Շատ վատ է: Սոցիալապես անապահով խավի հարցը, եթե լուծվում է, մի քիչ թեթևանում է բեռը, բայց ընդհանրապես յուրաքանչյուր թանկացում բնակչի համար տհաճ բան է»,- ասաց Ցոլակյանը:

 

Վերջինս՝ խոսելով կառավարության կողմից նպաստների 1000 դրամով բարձրացման որոշման մասին, ասաց. «Նրանք հաշվարկն արել են այսպես՝ 700 դրամը կազմում էր այդ թանկացումը, իրենք դարձրել են 1000: Կառավարության մտածածը դա էր, և կարծում եմ, որ եթե հաշվարկները ճիշտ են արվել, շատ օգտակար են»:


Մանրամասները՝ Լուրեր.com-ի տեսանյութում