Հանրապետության տարածքում հուլիսի 21-22-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վրկ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 23-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻ Ն Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 1-2 աստիճանով: Քամին' հարավ-արևմտյան' 5-10 մ/վրկ արագությամբ:

 

Երևանում հուլիսի 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Հուլիսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 21-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +37 աստիճան, հուլիսի 22-ին' +36, հուլիսի 23-ին' +35, հուլիսի 23-24-ին' +36 աստիճան: