«Մոնակոյի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը պաշտոնապես դարձավ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:
Կոլումբացի ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է 6 տարի ժամկետով:
Ռոդրիգեսն այսօր պաշտոնապես կներկայացվի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում:
Տրանսֆերի արժեքը 80 մլն եվրո է: Ավելի վաղ տեղեկացվեց, որ Խամեսի տարեկան աշխատավարձը կկազմի 7 մլն եվրո: