Եվրամիությունն ընդլայնել է պատժամիջոցները սիրիական համակարգի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, համաձայն ընդունված պատժամիջոցների՝ ևս 3 ֆիզիկական և 9 իրավաբանական անձ ընդգրկվել է «սև ցուցակում»' բնակիչների հանդեպ դաժան ճնշո ւմների կամ սիրիական իշխանություններին աջակցելու համար: Ենթադրվում է, որ նրանց կարգելվի մեկնել Եվրամիության երկրներ, և կսառեցվեն նրանց հաշիվները:

 

Եվրամիության «սև ցուցակում» ընդգրկվել են 193 սիրիացիներ, այդ թվում՝ Նախագահ Ասադը և նրա ընտանիքը, ինչպես նաև երկրի 62 կազմակերպություններ:

 

Ավելի վաղ՝ հունիսի 22-ին, Եվրամիությունը Սիրիայի կառավարության 12 նախարարների ընդգրկել էր «սև ցուցակում»: