Հունիս-հուլիս ամիսներին Ռուսաստանն իր տարածքում գրանցել է Ուկրաինայի կողմից արձակված 9 կրակոց, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Հունիս-հուլիս ամիսներին ընկած ժամանակահատվածում կրակել են սահմանապահների ուղղությամբ, բացի այդ, կրակոցների հետևանքով մահացել է Ռուսաստանի մի բնակիչ: Եթե ԱՄՆ տարածքը հակառակ կողմից գնդակոծության ենթարկվեր, և Աստված մի արասցե՝ ԱՄՆ քաղաքացի զոհվեր, ապա ինչ կանեին ամերիկացիները»,- հետաքրքրվել է ՌԴ ՊՆ փոխնախարարը:

 

Կիևի իշխանություններն ապրիլից Ուկրաինայի հարավ-արևելյան հատվածում հակաահաբեկչական գործողություն են անցկացնում: