Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, ով հուլիսի 25-ին հրաժարական էր տվել՝ իր որոշումը պատճառաբանելով մի շարք կարևոր օրենսդրական նախագծերի չընդունումով, խորհրդարանին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Գերագույն ռադայի խոսնակ Տուրչինովն ստացել է Արսենի Յացենյուկի հրաժարականի մասին դիմումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Վարչապետի հրաժարականի մասին դիմումը պետք է հաստատի խորհրդարանը: