ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները հուլիսի 27-ին կմեկնեն Ռուսաստանի Դաշնության Օրլովի մարզ՝ մասնակցելու հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը կազմակերպվող «Հիշատակի հերթափոխ-2014» միջազգային ուսումնագործնական հավաքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, միջոցառումը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի մարտադաշտերում անհետ կորած զինվորների մասու նքների որոնողական աշխատանքների իրականացմանը և Հայրենական Մեծ պատերազմի 69-ամյակին:

Սա Ռուսաստանի և Հայաստանի հարկադիր կատարողների համատեղ ուսումնագործնական չորրորդ հավաքն է' Սմոլենսկի, Բրյանսկի և Կալուգայի մարզերից հետո, որտեղից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության աշխատակիցները վերադարձել են շնորհակալագրերով և պատվոգրերով: