Ինչպես հայտնում է itar-tass-ը, ուկրաինական բանակը երկրի արևելյան շրջաններն հարվածելիս կիրառել է ֆոսֆորային ռումբեր: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Վիկտոր Պոզնիխիրը:

 

«Ուկրաինական բանակի կողմից ֆոսֆորային ռումբեր կիրառելու մասին իրենց տեղեկությունները հավաստի են, դրանք նիսի 12-ին կիրառվել են Սլավյանսկում, հունիսի 29-ին՝ Սեմյոնովկայում, հուլիսի 7-ին Լիսիչանսկում և հուլիսի 23-ին Դոնեցկում»,- հայտնել է Պոզնիխիրը:

 

Պոզնիխիրն տեղեկացրել է նաև, որ ՌԴ ՊՆ-ն Ուկրաինային կոչ է արել դադարեցնել արգելված այդ զենքի կիրառումը: