Միջազգային փորձագետների խմբին երրորդ անգամ չի հաջողվել Ուկրաինայի արեւելքում մտնել մալայզիական Boeing 777 ինքնաթիռի աղետի վայր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 29-ին հաղորդել Է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Նիդեռլանդների արդարադատության եւ անվտանգության նախարարությունը:
Նախօրյակին մի խումբ միջազգային ավիացիոն փորձագետներ եւ ոստիկաններ, որոնք ժամանել Էին Ուկրաինայի Դոնեցկի մարզի Տորեզ քաղաքի մերձակա շրջան, հրաժարվել են սկսել աշխատանքը. փորձագետները հանգել են այն եզրակացության, որ այդտեղ աշխատելն անվտանգ չԷ, եւ որոշել են վերադառնալ Դոնեցկ:
«Նիդեռլանդներից եւ Ավստրալիայից ժամանած փորձագետների խումբը Դոնեցկից չի հեռացել, որպեսզի ուղեւորվի Ուկրաինայի արեւելքում (ինքնաթիռի) աղետի վայր: Ներկայում օդանավի անկման վայր տանող ճանապարհի շրջանում շարունակվում են մարտերը»,- մեջբերել Է գործակալությունը նախարարության հայտարարությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: