Հուլիսի 31-ին տեղի ունեցավ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի 2014 թվականի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան սպաներ, ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ծնողներ:
 
 
Ակադեմիայի ավարտական կուրսի հանդիսավոր քայլերթից հետո նորընծա սպաները, որոնք, ի դեպ, ոստիկանության նոր համազգեստը կրող առաջին հերթափոխն են, ստացան դիպլոմները՝ որպես ոստիկանի կոչումն ու գործը ստանձնելու պատրաստականության հավաստագիր:
 
 
 
Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունից հետո երախտիքի խոսք ասացին շրջանավարտների եւ ծնողների ներկայացուցիչները:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը երիտասարդ սպաներին բարի երթ մաղթեց` ոստիկանի դժվար ու պատվավոր առաքելության իրականացման ճանապարհին:
 
 
 
Հանդիսավոր արարողության ավարտին ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրվեցին ծառայողական պարտականությունները կատարելիս եւ երկրի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված ոստիկանների հուշակոթողին: