Հայաստան ժամանա զբոսաշրջիկների թիվը 2014թ. հունվար-հունիս ամիսներին կազմել է 495 հազար 967 կամ 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 17.3 տոկոսով: Ինչպես «Ամենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2014թ. հունվար-հունիսին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 474 հազար 989.3 մարդ կամ 2013թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 14.8 տոկոսով:
Ազգային վրճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2013 թվականին Հայաստան էր ժամանել 924 հազար 965 զբոսաշրջիկ: 2012 թվականի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել էր 9.7 տոկոսով: