Panorama.am կայքը ենթարկվել է հաքերային հարձակման եւ այս պահին կայքի աշխատանքը դադարեցված է: Խմբագրությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ամենայն հավանականությամբ կայքը ենթարկվել է DDoS հարձակման:
«Ներկա դրությամբ` մասնագետները հնարավորության սահմաններում ամեն ինչ անում են կայքի աշխատանքը վերականգնելու ուղղությամբ»,- փոխանցեցին Panorama.am-ի խմբագրությունից:
Օգոտոսի 2-ին հաքերային հարձակման էին ենթարկվել նաեւ tert.am, emedia.am, voskanapat.info. times.am կայքերը: