«Տանկային երկամարտ-2014» աշխարհի առաջնության երկրորդ փուլն օգոստոսի 8-ին մեկնարկում Է Մոսկվայի մարզի Ալաբինո զորավարժարանում եւ բաղկացած կլինի երկու մրցարշավից՝ «Սպրինտ» եւ «Հետապնդման մրցարշավ», ՌԻԱ «Նովոստիին» հաղորդել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրեսը», տանկային երկամարտի աշխարհի առաջին առաջնությունը Ռուսաստանում մեկնարկել Է օգոստոսի 4-ին եւ կտեւի մինչեւ օգոստոսի 16-ը: Առաջնությանը մասնակցում են 12 երկրների, այդ թվում Ռուսաստանի, Անգոլայի, Հայաստանի, Բելառուսի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Չինաստանի, Ղրղզստանի եւ այլ երկրների թիմերը: Ավելի քան 20 երկրների պատվիրակություններ հանդես են գալիս որպես դիտորդներ:
Ինչպես նշել են պաշտպանության նախարարությունում, փուլի արդյունքներով կորոշվի առաջնությունում անձնակազմերի վարկանիշային տեղը: Առաջին փուլում լավագույն արդունքներ են ցույց տվել Ռուսաստանի եւ Հայաստանի տանկիստները: