«Աշխարհում թերևս միակ ֆուտբոլային թիմը, որը մարզվում է թշնամու կրակահերթերի տակ…

 

2013-ի մայիսից «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամը (http://zorakn.org, https://www.facebook.com/zorakn?fref=ts) Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում հիմնեց «Զորակն Կարմիրաղբյուր» ֆուտբոլային թիմը, որի կազմում մարզվում է 16 պատանի: Արդեն այս տարի թիմը գրանցվեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայում և մասնակցելու է Հայաստանի առաջնությանը մինչև 18 տարեկանների խմբում, որտեղ միակ գյուղական թիմն է։


Հաջողություն մեր թիմին…

 

Հ.Գ. 2013-ի սեպտեմբերից «Զորակնը» ստեղծեց նաև աղջիկների բասկետբոլի թիմը, որի կազմում են 4-7 դասարանի 10 աղջիկ:


Երկու թիմերն էլ մարզում է գյուղի ֆիզկուլտուրայի բազմավաստակ ուսուցիչ Աշոտ Գալստյանը

 

Հիմնադրամն այժմ աշխատում է Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն և Բերդավան գյուղերում այսպիսի խմբակներ ստեղծելու ուղղությամբ։


Ցանկության դեպքում Դուք ևս կարող եք աջակցել խմբակների ստեղծմանը՝ գրելով [email protected] հասցեով»,- գրառումը' «Ներքին Կարմիրաղբյուր» ֆոյսբուքյան էջից.