Ուկրաինայի բանակը ոչնչացրել է Ռուսաստանից երկրի տարածք ներխուժած ռազմական փոխադրամիջոցները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը, այս մասին այդ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Իր հերթին, մեծ Բրիտանիայի վարչապետն իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի և անձամբ այդ երկրի նախագահի գործողություններին: Քեմերոնը նաև հետաքրքրվել է դեպի Լուգանսկ ուղարկվող հումանիտար օգնության մանրամասների վերաբերյալ:
Զրույցի ընթացքում Քեմերոնը վերահաստատել է մարդասիրական օգնության շրջանակում Ուկրաինային ֆինանսապես աջակցելու Բրիտանիայի պատրաստակամությունը: