«Որոշակի առաջընթաց» է ձեռք բերվել Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպման բոլոր հիմնական հարցերի շուրջը, որը կայացել է նախօրյակին Բեռլինում: Այս մասին ասված է ՌԴ-ի արտգործնախարարության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Համաձայնություն Է ձեռք բերվել այդ ձեւաչափով շարունակելու երկխոսությունը, որի արդյունքներով կարող են կոնկրետ առաջարկություններ ներկայացվել Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի ղեկավարների քննարկմանը»,- ասված է փաստաթղթում:

 

Նախարարական հանդիպման մասնակիցները քննարկել են ներուկրաինական ճգնաժամի կարգավորման միջազգային ջանքերը: Նախարարներն առանձնահատուկ ուշադրություն են նվիրել մարտական գործողությունների շուտափույթ դադարեցմանը, սահմանաին վերահսկողության ապահովմանը, հարավ - արեւելք մարդասիրական օգնության առաքմանը եւ քաղաքական կարգավորման գործընթացի շուտափույթ սկսմանը:

 

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարարության ղեկավար Պավել Կլիմկինն իր Twitter-ում գրել Է. «Հինգ ժամվա բարդագույն խոսակցություն: Բայց, հավանաբար, տեղից շարժվելու համար հարկավոր են շատ անգամների հինգ ժամեր»:

 

Գերմանիայի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը նույնպես առաջընթաց Է նշել որոշ կետերի վերաբերյալ: «Դա ծանր խոսակցություն Է, բայց ես կարծում եմ, որ որոշ կետերի գծով մենք առաջընթացի հասանք»,- ասել Է նա: «Այդ խոսացությունն անհրաժեշտ Էր»,- հավելել Է նա, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: