Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ «Աջակցություն առողջապահական կազմակերպություններին բժշկական սարքավորումների ձեռքբերման համար» ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններին 2014 թվականի առաջին կիսամյակում տրամադրվել է 75 886.0 մլն դրամ ընդհանուր արժողությամբ 14 անուն բուժսարքավորում, այդ թվում՝ 2 ռենտգենային սարք, ուլտրաձայնային հետազոտման 5 սարք՝ կարդիոտվիչով, 1 ուլտրաձայնային հետազոտման դոպպլեր սարքավորում, 2 կոլպոսկոպ և իմունաֆերմենտային 4 անալիզատոր: Ըստ նշանակության, 1 ուլտրաձայնային հետազոտման դոպպլեր սարքավորումը տրամադրվել է «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ին' մանկաբարձության, գինեկոլոգիայի, մամոլոգիայի, ուրոլոգիայի, կարդիո, պերիֆերիկ անոթների և մանր օրգանների, մանկաբուժության, նեոնատոլոգիայի, տրանսկրանիալ հետազոտումների և ներորովայնային հետազոտությունների համար: Սարքավորումն ունի ուլտրաձայնային դիագնոստիկ ծրագրերի փաթեթներ մանկաբարձական, գինեկոլոգիական, ուրոլոգիական, պտղի սրտի գնահատման, անգիոլոգիական հետազոտումների հնարավորություն: 5 ուլտրաձայնային հետազոտման սարք 2 տվիչով տրամադրվել է «Նորք Մարաշ» ԲԿ, «Թիվ 8 պոլիկլինիկա», «Թիվ 20 պոլիկլինիկա», «Թիվ 22 պոլիկլինիկա» և «Էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ-ներին: 4 իմունաֆերմենտային անալիզատորները տրամադրվել են Լ. Հովհաննիսյանի անվան «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտին», «Թիվ 1 պոլիկլինիկա», «Թիվ 8 պոլիկլինիկա», «Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ-ներին: Սարքը նախատեսված է բիոքիմիական լաբորատոր հետազոտություններ կատարելու համար: 2 կոլպոսկոպ հատկացվել է «Թիվ 17 պոլիկլինիկային» և «Դավիթ Անհաղթ» ԲԿ ՓԲԸ-ին: Վերջին 25 տարիների ընթացքում աննախադեպ էր նաև նոր սերնդի ռենտգեն ապարատների ձեռքբերումը, որոնք տրամադրվել են «Թիվ 8 պոլիկլինիկա» և «Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ-նեին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն