Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհի 9-րդ կմ-ին «ԳԱԶ-2401» մակնիշի ավտոմեքենան օգոստոսի 19-ին' ժամը 17.40-ի սահմաններում, դուրս եկել երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: