Ուկրաինայի արեւելքում հրադադարի շուրջը Ռուսաստանի առաջարկության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) հայտարարության քննարկումը՝ այնտեղ մարդասիրական օգնություն տեղ հասցնելու համար ձգձգվել Է. փաստաթղթի նախագծում մտցվել են ուղղումներ, եւ Անվտանգության խորհրդում դրանց պատասխաններին են սպասում Ռուսաստանի պատվիրակությոընից, ՌԻԱ «Նովոստիին» հաղորդել են համաշխարհային կազմակերպությունում Մեծ Բրիտանիայի ներկայացուչությունում, որն այս ամսին նախագահում Է Անվտանգության խորհրդում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մի շարք պատվիրակություններ արել են կառուցողական դիտողություններ, եւ մենք տակավին սպասում ենք Ռուսաստանի պատասխանին»,-հայտարարել են ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչության մամուլի ծառաոությունում:
Ավելի վաղ օգոստոսի 21-ին ՌԴ-ի արտգործնախարարությունը հայտարարել Է, որ Մոսկվան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ Է անում ընդունելու հայտարարություն Ռուսաստանի մարդասիրական ուղեկցորդ պահակախմբի ընթանալու ժամանակամիջոցում Ուկրաինայում հրադադարի անհրաժեշտության մասին: Ռուսաստանի ներկայացուցչությունը հենց նույն օրն այդ հայտարարության նախագիծը ներկայացրել Է ՄԱԿ-ի ԱԽ-ի քննարկմանը: